|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմների ներդրումից Ադրբեջանը հրաժարվել է, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ դեռևս 2011 թվականին Սոչիում եռակողմ հանդիպմանը ռուսական կողմն է հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ։ Զախարովան մանրամասնել է, որ Վիեննայի գագաթաժողովում համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուգի հանդիպմանը այդ հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:
Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը կայուն է եղելլ»,- ասել էՄարիա Զախարովան: