Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է, այն տեղեկությունները, ըստ որոնց` Հայաստանը, բացի իր տարեկան հաշվետվությունից, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին է ներկայացրել նաև Արցախի վերաբերյալ հաշվետվություն, և այդ փաստաթղթերը ներկայացված են ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում. հաղորդում է haqqin.az-ը:
«Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են հայկական ԶԼՄ-ներն իրենց հետաքրքրության սահմաններում նմանատիպ թեմաներ արծարծում: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ իր փաստաթղթերում ներառում է Ադրբեջանի բռնազավթված տարածքներում ստեղծված անջատողական ռեժիմի վերաբերյալ նյութեր: ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն հայտարարել են, որ այդ փաստաթղթերը չեն արտահայտում իրենց դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ, Հայաստանը պետք է ամաչի, որ, Ադրբեջանի տարածքներում ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացնելով, խոսում է մարդու իրավունքների մասին: Նման կերպ Հայաստանի ղեկավարությունը խաբում է սեփական ժողովրդին»,– նշել է Աբդուլաևան:
Մամլո խոսնակը նաև հայտարարել է, որ, ի պատասխան Հայաստանի ներկայացրած փաստաթղթերի, Ադրբեջանը բողոքի նամակներ է հղել ՄԱԿ-ի ԱԽ և Գլխավոր ասամբլեա: