Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-08-08 16:14
Աշխարհ

Ուժայինները նոր գրոհ են ձեռնարկել Աթամբաևի տան ուղղությամբ

Ուժայինները նոր գրոհ են ձեռնարկել Աթամբաևի տան ուղղությամբ

Ղրղզստանի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում իրավապահներին և ուժայիններին հաջողվել է ներխուժել նախկին երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նստավայրի տարածք: ТАСС-ի թղթակցին  այս մասին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

Աթամբաևի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Ղրղզստանի պատգամավորներն արտահերթ նսիստի ժամանակ առաջարկել են երկրում արտակարգ դրություն մտցնել:

Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

РИА НОВОСТИ-ն տեղեկացնում է` Աթամբաևի կացարանում այժմ հրդեհ է բռնկվել։ Նրա կողմնակիցները չեղյալ են հայտարարել Բիշքեկում հանրահավաքը և ուղևորվում են նրա կեցավայր: 

Սա Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա գրոհի արդեն երրորդ փորձն է։ Նախկին նախագահի կողմնակիցներն ազատ են արձակել պատանդառված հատուկջոկատայիններին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաևը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ և ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաևը, զրկվել էր  նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ: