|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը:
Նրա տվյալներով՝ պլանները չեն փոխվում, մասնակից երկրների պատվիրակությունները պետք է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Պաշտոնական պատվիրակություների ժամանումը սպասվում է օգոստոսի 8-ին, նիստը պլանավորված Է օգոստոսի 9-ին:
Օգոստոսի 8-9-ը Չոլպոն-Աթայում, ինչպես սպասվում Է, կկայանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Ակնկալվում Է, որ Ղրղզստան կժամանեն ինտեգրացիոն միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։