կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 12:07
Աշխարհ

Աթամբաևի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 29-ը

Աթամբաևի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 29-ը

Բիշքեկի դատարանը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովի խոսքերին հղումով:

Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել Է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման առթիվ հարուցված քրեական գործի՝ ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաևն Է:

«Ամբաստանյալներից մեկի հիվանդության և Ալմազ Շարշենի Աթամբաևի՝ դատարան ներկայանալ հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչև նոյեմբերի 29-ը»,- հայտնել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում՝ օրենքով պետության նախկին ղեկավարին, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, հարկադրաբար բերելն անհնար է: