|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դոնեցկի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել է Մարիուպոլում «Ազովստալի» վրա գրոհի մեկնարկի մասին՝ քաղաքում ուկրաինական ուժերի պաշտպանության վերջին հիմնական հենակետի։
Բասուրինը նաև «կեղծ» է անվանել «Ազովստալ»-ում խաղաղ բնակիչների ներկայության մասին ուկրաինական տեղեկությունը։
Նախօրեին Մարիուպոլի պարեկային ոստիկանության պետ Միխայիլ Վերշինինը հայտնել էր, որ «Ազովստալ» գործարանում մեծ թվով խաղաղ բնակիչներ կան։ «Այդ թվում՝ կանայք, երեխաներ, ծերեր և նորածիններ»,- ասել էր ոստիկանը։
Նրա խոսքով՝ մարդիկ թաքնվում էին այնտեղ գնդակոծությունից։
Այժմ գործարանը, որտեղ գտնվում է քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի վերջին խոշոր խմբավորումը, գրոհի է ենթարկվում ռուսական զորքերի կողմից։