|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունել և չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ին: Ըստ աղբյուրի՝ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան հայտարարել է, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում:
«Էրդողանի հայտարարության մեջ մենք առաջին անգամ չէ, որ տեսնում ենք թուրքական պետության երկակի ստանդարտների քաղաքականությունը: Համոզված եմ, որ դե ֆակտո Էրդողանը հասկանում է, որ Ղրիմը Ռուսաստանն է: Մնում է միայն դա բարձրաձայն ընդունել, որպեսզի առաջ շարժվենք ռուս-թուրքական հարաբերություններում», – ասել է նա: