կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 12:35
Տարածաշրջան

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան սկզբունքորեն չի ճանաչի «Ղրիմի բռնակցումը»

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան սկզբունքորեն չի ճանաչի «Ղրիմի բռնակցումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններում հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու՝ Անկարայի որոշումը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է TRT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում:

«Մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին: Մենք սկզբունքորեն հաստատել ենք Ղրիմի բռնակցումը չճանաչելու՝ մեր որոշումը: Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Ղրիմի պլատֆորմի տեսքով՝ Ուկրաինայի նախաձեռնությանը, որն ուղղված է միջազգային հանրության մերձեցմանը Ղրիմի հարցով։ Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը դրական արդյունքներ կբերի Ղրիմի բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ Ղրիմի թաթարներին և Ուկրաինային», - ասել է Էրդողանը:

Բացի այդ՝ նա նշել է, որ Թուրքիան և Ուկրաինան «բարեկամ Ղրիմի թաթարների» համար բնակարաններ և մզկիթ կառուցելու վերաբերյալ համատեղ նախագծեր ունեն: «Բնակարանաշինության ծրագրի մասով մենք պարզապես կատարել ենք առաջին կոնկրետ քայլը: Հուսով ենք, որ առաջիկայում առաջընթաց կունենանք մզկիթների կառուցման նախագծում»,- հավելել է Էրդողանը:

Նա պնդել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտումջ ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ: «Մենք սկսել ենք նոր խորհրդակցություններ 2 + 2 ձևաչափով (բանակցություններ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև), ուստի ուժեղացնում ենք համակարգումը մեր երկրների միջև: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը ոչ մի ձևով ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասել է Թուրքիայի նախագահը: