կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 21:27
Իրավական

Մարտի 1-ի գործով սպանության համար կալանավորված Գեղամ Պետրոսյանը վաղը, հնարավոր է, ազատ արձակվի. Aysor.am

Մարտի 1-ի գործով սպանության համար կալանավորված Գեղամ Պետրոսյանը վաղը, հնարավոր է, ազատ արձակվի. Aysor.am

2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար կալանավորված ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, հնարավոր է, վաղը՝ օգոստոսի 4-ին ազատ արձակվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

«Մինչ այս պահը նախաքննություն իրականացնող մարմնից Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացնելու մասին ծանուցում չունեմ, իսկ վաղն էլ նրա կալանավորման երկամսյա ժամկետը լրանում է, և քննիչը ուզի-չուզի որոշմամբ պետք է նրա խափանման միջոցը փոխի», -ասաց Վաղարշակ Գևերգյանը։

Փաստաբանը այս պահին դժվարացավ նախաքննություն իրականացնող մարմնի գործողությունների վերաբերյալ գնահատական տալ՝ նշելով, որ այդ մասին կարող է խոսել միայն խափանման միջոցի փոփոխությունից հետո։

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանին կալանավորելը նախաքննություն իրականացնող մարմինը՝ Հատուկ Քննչական ծառայությունը բավականին աղմկոտ արեց՝ հայտարարելով, թե Մարտի 1-ի գործի շրջանակներում նա առաջին անձն է, որը մեղադրվում ու կալանավորվում է սպանության համար։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն կոպիտ սխալ էր արել, քանի որ փորձաքննության արդյունքներն այլ բան էին հուշել։