կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-04 17:47
Քաղաքական

Այն պրոբլեմները, որոնք եղել են, մեկ տարում հնարավոր չէր շտկել. Փաշինյան

Այն պրոբլեմները, որոնք եղել են, մեկ տարում հնարավոր չէր շտկել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ներկայացրեց դեռևս 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթից որոշ մանրամասներ՝ կապված պետության վիճակի հետ։ «Այս փաստաթուղթը տալիս է ամբողջական պատկերացնում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, ինչ վիճակում է եղել, ցույց է տալիս, որ առկա խնդիրները հնարավոր չէր լինի շտկել այս մեկ տարում։ Այս փաստաթուղթը կարևոր է այն առումով, թե ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն, սրանից բխող եզրակացությունն այն է, որ  հեղափոխության ժամանակաշրջանում, ինչ-որ առումով նաև դրանից հետո, մեր երկիրը գտնվում է ինսիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Այս փաստաթուղթն այն մասին է, որ, ըստ էության, մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով ձախողված է: Թվում է՝ կա գումար և այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին ու պատշաճ ձևով։ Բայց ամեն բան չէ, որ այդքան պարզ է, քանի որ մենք նախորդ տարի ունեցանք դեպքեր, երբ ընկերությունը մրցույթը հաղթում է, բայց պարզվում է, որ ճանապարհը կառուցվել է  այն որակով, որ 6 ամիս հետո պետք է փոխվի։ Իհարկե, մենք հիմա մեխանիզմ ունենք, այսինքն՝ այդ ընկերությունների գումարը չենք փոխանցում, բայց սրանից էությունը չի փոխվում, որովհետև կորում է ժամանակը և այլն: ՀՀ-ում կառավարման ամբողջ համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա։ Երբ կոռուպցիան հեռացրեցին, տեսանք, որ տակը կառավարման համակարգ չկա։:Այսօրվա կառավարությունը խնդիր ունի ամեն ինչ զրոյից սկսելու։ Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից, թվում է, կայացած ու լիարժեք գործունակ են, ինձ էլ է այդպես թվացել, բայց սկսում ես խորը փորել ու հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ գործ ունենք կրկին ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ։ Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը լուծելու համար»,- ասաց ՀՀ վարչապետը։