Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկված 47 ընկերություններից 23-ը նախկին ծրագրերում եղել են և դեռևս չեն մասնավորեցվել. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Նրա խոսքով՝ նախկին ծրագրերում եղած ընկերությունների մասնավորեցման և դրանից հետո դրանց համապատասխան գործառույթներն ապահովելու համար տարվող աշխատանքները ևս ուշադրության կենտրոնում են:
«Մենք բազմիցս ասել ենք, որ դրանց պայմանագրերն իրավական առումով թույլ են, և փորձել ենք, բանակցելով մասնավոր հատվածի հետ, փոփոխություններ իրականացնել այդ պայմանագրերում: Դրա վառ օրինակը «Դվին» հյուրանոցային համալիրն է, որը 2000-ականներին է մասնավորեցվել, և ոչ մի տեղաշարժ չկար, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ ահռելի շինարարություն է տեղի ունենում: 13 միլիոն ներդրումներն ավարտվել են, կառավարություն է ներկայացվել նոր ծրագիր, որն ընդունվել է: Նախորդ ծրագրերի պրոբլեմները շտկելով` գալիս ենք», - ասաց նա:
Սահակյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե հյուրանոցի վերակառուցման վրա աստղաբաշխական թվեր են ծախսվում, և ստացվում է, որ փողերի լվացում է տեղի ունենում:
«Գնահատողները մենք չենք: Չեմ կարծում, որ այդպես է, չեմ ուզում նույնիսկ մտածել դրա մասին, որովհետև մենք մասնավորի հետ պայմանավորվում ենք, որ միջազգային չափանիշներով հատկացված աուդիտորական ընկերություն գնահատի»,- նշեց նա: