|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս համաժողովի ընթացքում Ռուսաստանը նոր ծրագիր է ուզում ներակայացնել, որը վերաբերում է ընդհանուր թեստավորման խնդրին: Սա առնչվում է այն քաղաքացիներին, ովքեր ուզում են աշխատանք գտնել Ռուսաստանում:
«Հայաստանն այս կապակցությամբ մի քանի պրեզենտացիա ունի: Դա վերաբերում է էլեկտրոնային առևտուրն ԱՊՀ երկրներում կազմակերպելու խնդրին և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերին: Նիստի ընթացքում որոշվելու է, թե որ երկիրն է հաջորդ նիստի նախագահողը: Այս անգամ մենք ենք նախագահող երկիրը, նախորդ անգամ Բելառուսում էր»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ մենք ունենք ընդհանուր ստորագրված հուշագիր, որի շնորհիվ համատեղ իրականացվում են ծրագրեր, որոնք միտված են գործարարության զարգացմանը, համատեղ ձեռնարկությունների ձևավորմանը:
«Մենք ստեղծում ենք դաշտ, որտեղ գործարարներն իրար հետ կարող են հանդիպել, հնարավորություն ունեն իրենց պրոբլեմները բարձրացնելու ու դրանց լուծումները ստանալու: ԵՏՄ անդամ դառնալուց հետո մենք մեծ ներուժ ունենք` այդ շուկաներում ներկայանալու: Աշխատում ենք նաև եվրոպական երկրների հետ»,- ընդգծեց Սարգսյանը: