կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-04 15:45
Հասարակություն

Հայաստանի գյուղերում նկատվում է արագիլների նկատմամբ ագրեսիայի աճ. թռչնաբան

Հայաստանի գյուղերում նկատվում է արագիլների նկատմամբ ագրեսիայի աճ. թռչնաբան

Ցավալի է` Հայաստանի գյուղերում նկատվում է արագիլների նկատմամբ ագրեսիայի աճ. լրագրողների հետ զրույցում փաստեց թռչնաբան,«Թռչունների կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Սիլվա Ադամյանը:

Նա հայտնեց, որ արագիլների ուսումնասիրման ծրագիրը սկսվել է 2014-ին և իրականացվել Արարատի մարզի Սուրենավան ու Արմաշ գյուղերում։ Կլիմայական փոփոխությունների հետևանքով արագիլները սկսել են ձմեռն անցկացնել Հայաստանում։  Ծրագրի շրջանակում, բացի արագիլների ուսումնասիրությունից, իրականացվել են նաև բնակիչների հարցումներ՝ թևավորների նկատմամբ նրանց վերաբերմունքը պարզելու համար։

«2014-ին շատ դրական պատասխաններ են եղել. մոտ 80 տոկոսը բարեհաճ է եղել թևավոր հարևանների նկատմամբ։ Բայց ծրագրի ավարտվելուց հետո պարզվել է, որ վերաբերմունքն այդքան էլ լավ չէ։ Նախատեսվում էր 5 բույն դնել Արմաշ գյուղի սահմաններից դուրս, սակայն դա առաջ է բերել բնակիչների և էլեկտրացանցերի ներկայացուցիչների դիմակայությունը (բները տեղադրվում են էլեկտրասյուներին)։ Պարզվել է, որ գյուղացիներին խանգարում են փորձարկումները թռչունների հետ և նրանց արձակած ձայները: Բները տեղադրել հաջողվեց, բայց բնակիչների կողմից թռչունների վրա կրակելու սպառնալիքներ հնչեցին։ Արագիլները որս չեն, այնպես որ` «որսի» մասին խոսելը պարզապես ծիծաղելի է։ Նման վերաբերմունքը ափսոսանք է առաջացնում։ Բնությանն ավելի լավ վերաբերվել սկսելու փոխարեն մարդիկ ագրեսիա և անհանդուրժողականություն են ցուցաբերում կենդանիների նկատմամբ»,- նշեց Սիլվա Ադամյանը։

«Ինչի՞ հետ է կապված արագիլների նկատմամբ ագրեսիայի աճը» հարցին թռչնաբանը պատասխան չունի։ «Արագիլների բացակայությունը կնշանակի կենսաշղթայի լուրջ խախտում։ Դա վերաբերում է ոչ միայն արագիլներին, այլև բոլոր տեսակներին։ Մի տեսակի հետ կապված ցանկացած խախտում հանգեցնում է հավասարակշռության խախտման` առհասարակ»,- տեղեկացրեց Ադամյանը:

Նա նաև հայտնեց, որ բների նյութի 70 տոկոսը պլաստիկ է, ինչը վկայում է շրջակա միջավայրի աղտոտվածության մասին: