|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում տարածել է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկատվությունը եւ գրառում արել:
«Սիրելի բարեկամներ, ստորեւ պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որեւէ պատահար տեղի չի ունեցել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Facebook-ի օգտատերերից Զոհրապ Եգանյանը գրել էր. «Իջեւանի տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել, մարդիկ կան, որ հայտնում են ինքնաթիռ ընկնելու մասին: Շատ ուժեղ ձայն են լսել ու հիմա տեղեկություն չկա ոչ մի աղբյուրից: Հնարավոր է, որ ոչինչ էլ չկա, բայց կամաց-կամաց այս ամենը վերածվում է պանիկայի եւ պետք է մեկը մի բան ասի»: