Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ 2020-ի հունվարից արդեն վաճառքի միսը միայն սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Պարտադիր դարձած օրենքի կիրառելիությունը ստուգելու համար տեսչական մարմինը այսօր՝ օգոստոսի 2-ին, շրջայց էր նախատեսել հանրային սննդի խոշոր ցանցերում: Ներսում նկարահանել, տնտեսվարողները թույլ չեն տվել, իսկ տեսչական մարմինը արձանագրել է, որ սննդի կետերը դեռևս միսը ձեռք չեն բերում սպանդանոցներից:
Այդուհանդերձ գործընթացը սկսված է: Տնտեսվարողներին առայժմ միայն պարտավորագիր է ներկայացվել՝ 15 օրում կապվել գործող սպանդանոցների հետ, իսկ ընթացքում արձանագրած անհարմարությունները կամ խնդիրներն արձանագրել և տեսչական մարմնին ներկայացնել՝ դրանք դիտարկելու և լուծումներ գտնելու համար: Պահանջը չկատարելու դեպքում սպառնում է գործունեության կասեցում:
Այժմ գործում է 15 սպանդանոց, սննդի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է սպանդանոցների թիվը հասցնել 40-ի՝ այդ կերպ զարգացնելով անվտանգ միս իրացնելու ուղին:
Օրենքի ամբողջական կիրառության դեպքում բակում կենդանիներ կմորթեն միայն ծեսերի ժամանակ, իսկ վաճառքի համար նախատեսված կենդանին սպանդանոցում մորթելուց հետո կօգտագործվի թե՛ միսը, թե՛ մնացած թափոնները՝ դրանք կարող են կենդանաբանական այգուն հատկացվել:
Սպանդանոց կառուցելը մեծ ներդրումներ է պահանջում՝ 10-45 մլն դրամ: Պարտադիր պահանջներն են՝ այն պետք է լինի բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից առնվազն 300 մ հեռու, պետք է ունենա լաբորատորիա, երեք սառցախցիկ, մաքուր և կեղտոտ գոտիներ, աշխատակիցների համար սանիտարական գոտի, որտեղ մինչև մորթն իրականացնելը պետք է կարողանան լողանալ, արտահագուստը փոխել, պետք է լինի կոյուղահոր: