կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 12:44
Քաղաքական

ԵՄ-ի հետ համաձայնագրի կետերը չեն հակասում ԵԱՏՄ-ին. Սերժ Սարգսյան

ԵՄ-ի հետ համաձայնագրի կետերը չեն հակասում ԵԱՏՄ-ին. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Business FM-ին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին` նշելով, որ այն ԵԱՏՄ-ին հակասող կետեր չի պարունակում:

«Ըստ էության՝ դա ԵՄ-ի հետ համագործակցության խորացում է, առաջին հերթին՝ մեր հասարակության արդիականացում: Խոսքը արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների մասին է: Տնտեսությանը այն գրեթե չի անդրադառնում»,- նշել է  ՀՀ նախագահը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի կետերը չեն հակասում ԵԱՏՄ-ին: «Այստեղ հակասություններ չեն կարող լինել: Մեր երկրում կգործեն այն օրենքները, այն համաձայնագրերը, պայմանագրերը, որոնք մենք ստորագրում ենք ԵԱՏՄ շրջանակներում: Չէ՞ որ առանձնապես տարբերություն չկա: Ռուսաստանն ԱՀԿ անդամ է, մենք՝ ԱՀԿ անդամ, Ղազախստանը, Ղրղզստանը՝ նույնպես: Ի վերջո, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն ապագայում կգործի Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, այն կանոններով, որոնցով այժմ աշխատում են եվրոպացիները»,- ասել է Սերժ Սարգսյանը: