Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է, որ Շիրակի մարզի իբր գոյություն ունեցող սպանդանոցները, որոնք գտնվում են Աշոցք, Հայկաձոր և Ձորակապ (Գյումրի-Երևան ճանապարհին) համայնքներում, ոչ մեկը չի գործում։
«ՔՊ-ական խմբակի ներկայացուցիչները շարունակում են ստել արկածախնդիր պաշտոնյաների բերանով, ովքեր իրենց բնական սահմանափակումներով իրենց վեր են դասել հասարակությունից։ Նրանք նույնիսկ չեն հասկանում, թե ինչ մեծ վնաս են տվել մեր պետությանը՝ սուտ և անբովանդակ խոսելու պատճառով։ Իսկ եթե հասկանում են, ապա կարելի է միայն զարմանալ մեր հանդեպ նրանց արհամարհական վերաբերմունքից, էլ ավելի զարմանալ մեր համբերությունից։
Վերջին տարիների ընթացքում, ցավոք սրտի, նիկոլական իշխանության խոսքն ու գործը չեն համընկնում։ Ավելին, խոստանում ու խաբում են բացահայտ ու անամոթաբար։
Օրերս այցելել եմ Շիրակի մարզի իբր գոյություն ունեցող սպանդանոցներ, որոնք գտնվում են Աշոցք, Հայկաձոր և Ձորակապ(Գյումրի- Երևան ճանապարհին) համայնքներում։
Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ երեք սպանդանոցներից և ոչ մեկը չի գործում։
Իսկ թե ինչո՞ւ չեն գործում սպանդանոցները, դժվար չէ կռահել։
Կառավարության անդամների, մարզպետների, համայնքապետերի մոտ ամեն ինչ լավ է՝ միայն թղթի վրա։
Իշխանությունները շարունակում են զառանցել՝ ուրախանալով սեփական անամոթությունից»։