կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-13 12:00
Հասարակություն

Հանրային սննդի օբյեկտների պատերին թույլ չի տրվի նախընտրական պաստառ փակցնել. Դավիթ Հարությունյան

Հանրային սննդի օբյեկտների պատերին թույլ չի տրվի նախընտրական պաստառ փակցնել. Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են ԸՕ մշակման աշխատանքները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց բոլոր այն առաջարկները, որոնք ստացել է ԸՕ հանձնաժողովը, և թե ինչ պատասխան են ստացել այդ բոլոր առաջարկությունները: Նախարարը նախ նշեց, որ մի քանի օր առաջ են ստացել ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ զեկույցը ԸՕ-ի վերաբերյալ:

Վենետիկի հանձնաժողովի առաջին դիտողությունը վերաբերել է կոալիցիայի ձևավորման համար հատկացվող ժամանակահատվածին, առաջարկվել է լրացուցիչ 3 օր տրամադրել, և եթե երկրորդ փուլ կա, 3 օր էլ տրամադրել դաշինքների համար:

Մյուս առաջարկությունն այն էր, որ, ընտրական գործընթացում ներգրավված բոլոր տեխնիկական սարքավորումների հետ կապված, պարտադիր պետք է փորձնական ծրագիր անցկացվի:

Տեղական դիտորդական կազմակերպությունների գրանցման կարգն է կանոնակարգվել, կանանց քվոտայի հարցում կա փոփոխություն` առաջարկվում է 30/70 հարաբերակցություն, բայց այս նորմը կգործադրվի 2022-ից, մինչ այդ կգործի 25/75 քվոտան:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կարգելվի նախընտրական պաստառներ փակցնելը հանրային սննդի ու առևտրի սրահների պատերին:

«Մեզ համար շատ տհաճ էր, երբ Հանրապետական կուսակցության նախընտրական պաստառները փակցվում էին հանրային սննդի օբյեկտների պատերին, որովհետև դա այն տեղը չէ, որտեղ պետք է զբաղվել քաղաքականությամբ: Մենք դեմ ենք դրան»,- ասաց նա՝ հավելելով, որ կթույլատրվի նախընտրական պաստառներ փակցնել բազմաբնակարան շենքերի պատշգամբներին ու լուսամուտներին, եթե ֆիզիկական անձի սեփականություն է: