կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-31 19:04
Հասարակություն

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացնում է հուշարձանների պահպանությունը, բայց վերականգնման գործառույթ չունի

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը իրականացնում է հուշարձանների պահպանությունը, բայց վերականգնման գործառույթ չունի

«Պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, հաշվի առնելով հուշարձանների պահպանման վերաբերյալ իր գործունեության մասին սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը, պարզաբանում է ներկայացրել իրավասությունների և գործառույթների, իրականացրած աշխատանքների մասին:

ՊՈԱԿ-ը իրականացնում է հուշարձանների պահպանությունը, բայց վերականգնման գործառույթ չունի:

 Պարզաբանման մեջ նշվում է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի կանոնադրության (ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշում)`  կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պետական սեփականություն հանդիսացող հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների, պատմական և բնապատմական միջավայրի, պատմամշակութային հողերի պահպանությունը, ուսումնասիրումը, հանրահռչակումը և օգտագործումը:

Ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ որպես պատվիրատու կարող է իրականացնել իր ենթակայության տակ գտնվող արգելոց-թանգարանների տարածքներում:
Պետական սեփականություն համարվող հուշարձանների պահպանությունն իրականացվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մարզային ծառայությունների հուշարձանների պահապանների շրջայցերի միջոցով (130 հուշարձանների պահապան իրականացնում են շուրջ 19000 հուշարձանի պահպանությունը) ՀՀ մշակույթի նախարարության կողմից հաստատված 2011թ. օգոստոսի 6-ի թիվ 458-Ա հրամանով սահմանված համապատասխան ընթացակարգի համաձայն:

Ըստ այս ընթացակարգի` հուշարձանների պահապանն արձանագրում է հուշարձանի պահպանվածության վիճակը, փոփոխությունների կամ չսահմանված գործողությունների, պայմանակարգերի խախտման մասին տեղեկացնում է իր վերադասին, տեղում ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ: Շրջայց իրականացնող աշխատակցի տեղեկատվության հիման վրա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մասնագետները իրականացնում են համապատասխան ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ, այդ թվում` հուշարձանների պատշաճ պահպանությունն իրականացնելու համար աշխատանքներ են տանում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում դիմում իրավապահ մարմիններին (2018թ. հուշարձանների տարածքում արձանագրված խախտման 30, իսկ 2019թ. հունվար-հուլիս ամիսներին արդեն 23 դեպքով դիմել է իրավապահ մարմիններին):

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարի իրականացվում է պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների (ընդգրկվում են պետական սեփականություն համարվող այն հուշարձանները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են և ամեն վայրկյան կարող են մասամբ կամ ամբողջովին փլուզվել և ավերվել: 2019թ. 1-ին կիսամյակի դրությամբ դրանց թիվը 416 է) մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` ակնկալելով, որ կտրամադրվեն համապատասխան միջոցներ հուշարձանների ամրակայման, նորոգման կամ վերականգնման համար: