Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե հուշարձանի փակումը օբյեկտիվորեն խնդիրներ է առաջացնում հենց հուշարձանի համար, անթույլատրելի է։ Եթե որեւէ բան վնասում է հուշարձանը, դրա նպատակին կամ բնույթին, անթույլատրելի է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանը՝ անդրադառնալով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի շուրջ ծագած աղմուկին։ Ինչպես գիտեք, սեպտեմբերի 4-ին այն փակվել էր հարսանեկան արարողության համար։
Ի դեպ, տաճարի տարածքում կայանալիք միջոցառմանը Գառնու համայնքապետարանը դեմ է արտահայտվել: «Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել և գրությամբ տեղեկացրել է այդ մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պետական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գրություն չի ստացել։ Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և մուտքի փակմանը»,- տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Արմեն Աբրոյանը շեշտում է՝ մշակութային ոլորտը բավականին թուլացած է եւ քայքայված։ «Իշխանությունների վատ գործառույթներից մեկը հենց սա է։ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի ամբիցիաներով պայմանավորված՝ հուշարձանների պահպանության բավականին ծրագրեր դադարեցվեցին, բյուջեի կրճատում եղավ։ Բազմաթիվ շենք-շինություններ կան, որոնք այս պահին ենթակա են պահպանության, բայց անուշադրության են մատնված»,- ընդգծեց Աբրոյանը։
Լիանա Սարգսյան