|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել է նաև Արայիկ Մարտիրոսյանը:
Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: