|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում գտնվող մասնավոր տունը գիշերը հրդեհվել է ԱԹՍ–ի հարձակման հետևանքով։ Փլատակներից դուրս են բերվել երկու մեծահասակ և երկու երեխա, սակայն վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Փրկարարները արագ դուրս են բերել երկու մեծահասակի և երկու երեխայի։ Ցավոք, վեց ամսական երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին», – գրել է Վորոբյովը Max հարթակում։
Ընդհանուր առմամբ, ՀՕՊ և ՌԷՊ ուժերը Մոսկվայի մարզում հետ են մղել ուկրաինական 60 անօդաչուի հարձակում։