Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի ճոպանը պոկվել է և խցիկը մոտ 60 մ ընկել է ձորը. խցիկում են գտնվել 1955 թ. ծնված Պ. Ս.-ը և 1969 թ. ծնված Ս. Ղ.-ը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը ինքնուրույն դուրս է եկել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր: