|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օգոստոսի 8-ին, ժամը 11:36-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի առողջարանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ 1973 թ. ծնված Ա. Գ.-ն ընկել է Մելիք Ադամյան թիվ 1 հասցեում գտնվող առողջարանի վերելակի հորանը (6 մ) և վնասել ոտքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածը տեղի ուժերով դուրս է բերվել հորանից և հոսպիտալացվել Ջերմուկի ԱԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: