Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայումս բանակցություններ է վարում մի քանի ընկերությունների հետ նոր կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի վերաբերյալ, սակայն չի կարող տալ դրանց անունը, մինչեւ գործընթացի ավարտը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է արդյոք ռուսական պատվաստանյութի գնման հարցերը։
«Մենք վարում ենք բավականին ինտենսիվ բանակցություններ ԵՄ-ի քաղաքացիների համար արդարացի գներով պատվաստանյութերի բազմազանացված թղթապանակի ստեղծման նպատակով: Բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ, որոնք պատվաստանյութի հեռանկարային թեկնածու ունեն: Մենք չենք կարող այս պահին տալ ընկերությունների անունները, որոնց հետ բանակցություններ ենք վարում»,- ասել է նա:
Ըստ որում ԵՀ-ում ընդգծել են, որ ԵՄ-ն «չի կարող փոխզիջման գնալ պատվաստանյութի անվտանգության պահանջների նկատմամբ»: «Թեեւ մենք լիովին պաշտպանում ենք հնարավորինս արագ պատվաստանյութի մշակման նպատակը, մենք չենք կարող փոխզիջման գնալ անվտանգության նկատմամբ պահանջների առումով, հատկապես եթե այն տրվում է առողջ մարդկանց: Դա պահանջում է կլինիկական փորձարկումաների բավականաչափ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ է եւ արդյունավետ»,- հավելել է նա: