|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ուկրաինայի ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը, որոնց համաձայն` խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը` 43,16 տոկոս ձայնով. հայտնում է РИА Новости-ն:
Երկրորդ տեղում է Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ` հանուն կյանքի» կուսակցությունը` 13,05 տոկոս ձայնով, երրորդ տեղում է Յուլյա Տիմոշենկոյի «Բատիկիվշչինա» կուսակցությունը` 8,18 տոկոս ձայնով, դրան հետևում է Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը` 8,10 տոկոս ձայնով, հնգյակը փակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունը` 5,82 տոկոս ձայնով:
Ընտրությունները կայացել էին կիրակի: