|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 հազար 711 ընտրող, ինչը կազմում է 37, 27 տոկոս։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախնական արդյունքների համաձայն՝ Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը կստանա խորհրդարանի 125 մանդատներից 68-ը։
Նշվում է, որ էքզիթփոլի արդյունքներով ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել խորհրդարանում տեղ ունենալու համար։