Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հյուսիսկորեացի սահմանապահները ձերբակալել են ռուսական «Սյանխայլին-8» ձկնորսական նավը, որը պատկանել է Հյուսիս-արևելյան ձկնորսական ընկերությանը. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ի գիշերը: Նավում եղել է 17 մարդ:
Ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սեդլերը հայտնել է, որ նավաստիների հետ մինչ օրս չի հաջողվում կապ հաստատել, Փհենյանում ռուսական դեսպանատան ներկայացուցչին միայն երեկ է հաջողվել այցելել գրավված նավը: Նավաստիներին չեն թույլատրում լքել այն:
Ո’չ ռուսական դիվանագիտական գերատեսչությանը, ո’չ ընկերությանը հայտնի չէ` երբ կսկսվի կատարվածի փաստով դատական գործընթացը:
РБК-ն գրում է, որ նավը մեղադրվում է սահմանի անօրինական խախտման մեջ, թեև ձերբակալվել է ափից 53 ծովային մղոն հեռու, մինչդեռ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի համապատասխան` տարածքային ջրեր են համարվում ափից 12 ծովային մղոն հեռու գտնվողները: