| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հյուսիսային Կորեան իրականացրել է երկու բալիստիկ հրթիռի արձակում։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեին, փոխանցել է «Իզվեստիան»։
Նշվել է, որ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ։
Հարավկորեական Yonhap գործակալությունը, հղում կատարելով Շտաբների պետերի միավորված կոմիտեին, տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ արեւելյան ծովի ուղղությամբ հուլիսի 24-ի գիշերը (տեղի ժամանակով)։
Զինվորականները վերլուծում են թռչող սարքի մանրամասն բնութագրերը, ինչպիսին են դրա տեսակն ու թռիչքի հեռավորությունը։
Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին տեղեկացվել էր, որ հյուսիսկորեական փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ ընկել է արեւելյան ծովում՝ թռչելով 550 կիլոմետր։
Մինչ այդ՝ հուլիսի 16-ին, Հարավային Կորեան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան եռակողմ զորավարժություններ էին անցկացրել Ճապոնական ծովի միջազգային ջրերում։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զորավարժություններն ուղղված էին երեք երկրների զինվորականների ունակությունների կատարելագործմանը բալիստիկ հրթիռներին արձագանքելու գործում։