կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 11:29
Աշխարհ

Հյուսիսային Կորեան փորձել է մաքսանենգ ճանապարհով ռուսական օղի ներմուծել երկիր

Հյուսիսային Կորեան փորձել է մաքսանենգ ճանապարհով ռուսական օղի ներմուծել երկիր

Հյուսիսային Կորեան փորձել է շրջանցել միջազգային պատժամիջոցները և երկիր ներմուծել ավելի քան 100 հազար շիշ ռուսական ու բելառուսական օղի։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝  վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի փորձագետների խոսքերը։

Նրանց տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերին կասեցվել էր Հյուսիսային Կորեա 14,1 հազար դոլար արժողությամբ 15,5 հազար շիշ բելառուսական օղու, իսկ այս տարվա փետրվարին՝ 27,1 հազար դոլար արժողությամբ 90 հազար շիշ ռուսական օղու ներկրումը։

Ալկոհոլը համարվում է ճոխություն, որն արգելված է ներկրել Հյուսիսային Կորեա ՄԱԿ-ի ԱԽ 1718 բանաձևով, որն ընդունվել է 2006 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան երկրի կողմից իրականացված առաջին միջուկային փորձարկման։ Հետագայում արգելված ապրանքների ցուցակը բազմիցս ընդլայնվել է, մասնավորապես՝ 2016-ի մարտին դրա մեջ ընդգրկվել են թանկարժեք ժամացույցները, բյուրեղապակյա իրերը, ձնագնացներն ու զբոսանավերը։

ՄԱԿ-ի փորձագետները տեղեկացրել են նաև, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ Փհենյանի «Թեսոն» հանրախանութը կապ ունի ընկերությունների համանուն խմբի հետ, որը մասնակից է Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի զարգացմանը։