|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հրետանային գնդակոծությունը տեղի է ուեցել երեկ՚՚ օրվա երկրորդ կեսին, արևմտյան ծովային սահմանի մոտ, որտեղ վերջին իրադրությունը չափազանց լարվել էր: Հյուսիսային Կորեայի զինված ուժերը հրետանակոծել են Դեղին ծովում գտնվող Յոնպհյոնդո կղզին, որտեղ բնակվում է մոտ 1200-1300 մարդ: Հարավկորեական հրետանին պատասխան կրակ է բացել: Reuters գործակալություն տվյալներով, կղզու վրա արձակվել է մոտ 200 ական, ավերվել է 60-70 տուն, վիրավորվել է առնվազն 14 զինծառայող, նրանցից 4-ի վիճակը ծանր է: Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում:
Կարծիք կա, որ կղզու գնդակոծումը Հյուսիսային Կորեայի պատասխանն է՝ Դեղին ծովում շարունկավող Հարավային Կորեայի զինավարժություններին:
Երկու Կորեաների միջև նախորդ զինված ընդհարումը տեղի էր ունեցել հոկտեմբերի վերջին: Այդ ժամանակ երկու Կորեաները կրակահերթեր փոխանակեցին՝ իրենց պետությունները բաժանող սահմանային գծում, որն անցնում է Սեուլից 118 կմ հեռավորության վրա գտնվող Խվաչխոն քաղաքի մոտով: