|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հյուսիսային Կորեան կիրակի ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` ընդգծելով, որ սա առաջին նմանատիպ փորձարկումն է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո:
Ըստ Հարավային Կորեայի ռազմական աղբյուրի հաղորդած տվյալների` փորձարկվել է Musudan տեսակի հրթիռը, որը վայրէջք է կատարել Ճապոնական ծովում: Դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:
Այս հրթիռի արձակումը հետևել է Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որի համաձայն` քաղաքական գործիչը խոստացել էր կոշտ դիրքորոշում բռնել Հս. Կորեայի ռեժիմի նկատմամբ անցյալ տարի անցկացրած միջուկային փորձարկումներից հետո: