Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կանարյան կղզիներում տեղակայված աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղագետների խումբը նոր ուսումնասիրություն է հրապարակել, որը պատմում է Ծիր Կաթին գալակտիկայի ձևավորման առեղծվածի մասին. հայտնում է phys.org-ը:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ գալակտիկան կազմված է աստղերի երկու տարբեր խմբերից, որոնք բախման հետևանքով միավորվել են: Ծիր Կաթինն ավելի քան 10 մլրդ տարի առաջ կլանել է իրենից զանգվածով 4 անգամ փոքր գալակտիկաներ:
Ըստ նախկինում արված հետազոտությունների՝ ենթադրվում էր, որ Ծիր Կաթինը բաղկացած է երկու տարբեր աստղախմբերից, սակայն, թե երբ են դրանք միաձուլվել, հստակ ժամանակագրություն չկա:
Ոսումնասիրության շրջանակում գիտնականները Gaia աստղադիտակի միջոցով ուսումնասիրել են Ծիր Կաթինի տարածքում Արեգակից 6500 լուսատարի հեռու գտնվող մոտ մեկ միլիոն աստղի դիրքը, ինչպես նաև լուսավորության աստիճանն ու դրանց հեռավորությունը: Ի վերջո, գիտնականներն եկել են այն համոզմանը, որ աստղերի խմբերի տարիքը նույնն է, սակայն ավելի կապույտ աստղերը «դանդաղ շարժման» մեջ են, ինչն էլ ապացուցում է այն փաստը, որ Ծիր Կաթինը կլանել է իրենից ավելի փոքր գալակտիկաները: