Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ծիր կաթին գալակտիկայում հնարավոր է ավելի քան 30 բանական քաղաքակրթություններ գոյություն. հունիսի 15-ին The Astrophysical Journal-ում իրենց հետազոտության արդյունքն են հրապարակել Նոթինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:
«Բանական և հաղորդակցվելու ունակ արտաերկրային քաղաքակրթությունների հարցը մշտապես կմնա ենթադրություն, քանի դեռ չեն ապացուցվել կոնկրետ հայտնաբերման դեպքեր, սակայն դա չի նշանակում, որ չենք կարող առաջարկել մեր մոդելները»,- ըստ yerkir.am-ի` գիտնականներին է մեջբերում ֆրանսիական L'Express ամսագիրը:
Նրանց կարծիքով` Ծիր կաթին գալակտիկայում ամենաքիչը կարող է լինել 36 արտաերկրային քաղաքակրթություն: «Դրանցից ամենամոտը 17 հազար լուսային տարի առավելագույն հեռավորության վրա է, ինչը գործնականում անհնար է դարձնում դրա հետ կապն ու հայտնաբերումը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշում են գիտնականները:
Նման արդյունքի հասնելու համար նրանք ենթադրել են, որ Երկրի սահմաններից դուրս կյանքը ժամանակի մասշտաբում` մոտ 5 մլրդ տարի, զարգանում է մեր նմանությամբ: Ի վերջո, հաշվի առնելով այդ քաղաքակրթությունների և մեր միջև հեռավորությունները, երկկողմ կապի հաստատման համար կպահանջվի ոչ պակաս, քան 6120 տարի: Ամենակոշտ սցենարի համաձայն` արտաերկրային քաղաքակրթությունների նվազագույն թիվը 8 է, իսկ ամենաընդլայնված ծրագրով`պետք է լինի 2900-ից ոչ պակաս: