|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Աստղագետները Ծիր Կաթինում հայտնաբերել են գրեթե 35.000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող կարմիր հսկա SMSS J160540.18–144323.1 աստղը. այն տիեզերքում հետազոտված բոլոր աստղերից ամենացածր երկաթի պարունակությունն ունի։ Այս մասին գրում է Science Alert-ը, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ հայտնաբերված աստղը տիեզերքի ամենահին աստղերից մեկն է, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է աստղերի երկրորդ սերնդին, ու առաջացել է 13,8 միլիարդ տարի առաջ։
«Այս աներևակայելի անեմիկ աստղը, որը, հավանաբար, ձևավորվել է Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի հետո, ունի երկաթի 1.5 միլիոն անգամ ավելի ցածր մակարդակ, քան Արեգակը», - պարզաբանել է աստղագետ Թոմաս Նորդլենդերը։