կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-23 12:13
Տարածաշրջան

Էրդողանը հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում նոր խմբի ձևավորման մասին

Էրդողանը հայտնել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում նոր խմբի ձևավորման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնվելու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրք նախագահը նաև անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձին:

Պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Թուրքիան ցանկանում է այս թեման դուրս հանել քաղաքական դաշտից. ասել եք՝ «բացում ենք արխիվները». այս ուղղությամբ Թուրքիան նոր քայլ անելու է» հարցին, Էրդողանը նշեց, որ հակառակ կողմից (Հայաստանից՝ խմբ.) լուրջ և համապատասխան պատասխան չի եղել: «Որոշ ժամանակ ընթացան այս գործերը և ոչ-ոք չբացեց արխիվները: Չեն բացում այն, ինչ չի եղել: Նրանք Հարվարդում աննշան, խորհրդանշական արխիվներ ունեն, Ֆրանսիայում էլ աննշան արխիվներ կան: Նույնիսկ Հայաստանում նմանատիպ արխիվներ չկան: Այս պահին մեր Զինված ուժերում մոտ 1 մլն փաստաթղթային արխիվներ կան: Բոլոր ակադեմիկոսների և այլոց բազմիցս ասել ենք՝ «խնդրեմ, եկե՛ք, հետազոտե՛ք, աշխատե՛ք»: Սակայն նրանք տեսնում են, որ դա իրենց օգտին չի լինելու», - ըստ Yerkir.am-ի՝ Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը նաև հայտարարել է, որ այժմ նոր խումբ է ձևավորվում՝ հետագա աշխատանքների համար, որին կարող ենք ներգրավվել նաև միջազգային հանրության ներկայացուցիչները. «Թուրքական պատմագիտական ընկերությունն այս ուղղությամբ առավել ակտիվ է աշխատելու: Ցանկանում ենք՝ ակադեմիական աշխատանքները խրախուսելու համար, այս գործն ավելի ամրապնդենք մեր դիրքերը», - հայտարարել է Էրդողանը: