|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Հարավային զինվորական շրջանի զորամասերից մեկում ծառայող մի սպայի եւ նրա մորը` Վրաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
«Անվտանգության դաշնային ծառայության մարմինները պետությանը դավաճանելու կասկածանքով ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու: Հարավային շրջանի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Դավիդ Ալիեւը վրացական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ գաղտնի ինֆորմացիա է հավաքել շրջանի զորքերի մասին:
Իսկ նրա մայրը` Իրինա Ալիեւան, ցանկացել է որդու կողմից հավաքագրված ինֆորմացիան տեղափոխել Վրաստան»,- գրված է հաղորդագրությունում:
Երկուսի դեմ արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել` պետական դավաճանության` լրտեսության համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: