|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Интерфакс գործակալությունն այսօր տեղեկություն է հրապարակել, թե Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն ու ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են կնքել Հայաստանի էլեկտրաէներգետիկ ակտիվների վաճառքի վերաբերյալ:
Նշվել է, որ գործարքն ավարտին կհասցվի ՀՀ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո: Ավելի ուշ, սակայն, Интерфакс-ը չեղարկել է հրապարակումը` բացատրելով դա «Ինտեր ՌԱՕ» ընկերության կայքում տեղադրված սխալ մամուլի հաղորդագրությամբ:
Նշենք, որ վերոհիշյալ հաղորդագրությունն ընկերության կայքում բացակայում է: