|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:
Տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: