Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ։ Ըստ թերթի՝ այն վատն էր, ճնշումները՝ տեղին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ. Սարգսյանին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի.
«Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեև դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել։ Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,– պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով որ Արցախում ևս ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն։
Խոսելով Արցախի տնտեսության մասին, վարչապետն ասաց. «ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։