|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի ոչ մի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալան Դանքանը Էկվադորի արտգործնախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպումից հետո. հայտնում է ТАСС-ը:
Ասանժը, որին Շվեդիայում 2010–ին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, 2012 թվականից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: 2019 թվականի ապրիլի 11-ին նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի հարցումով, որտեղ նա մեղադրվում է գաղտնի փսատաթղթերի հրապարակման մեջ: Լոնդոնում Ասանժին 11 ամսվա ազատազրկման են դատապարտել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար: Լոնդոնի դատարանը ԱՄՆ-ին Ասանժին արատահանձնելու հարցը կքննի 2020-ի սկզբին: