Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը համոզված է, որ Արցախում տուրիզմի զարգացումը, միջազգային ներդրումներն ու Ադրբեջանի սխալ քաղաքականությունը կբերեն նրան, որ ի վերջո Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում կստանա:
«Ինչքան Ադրբեջանի սև ցուցակը մեծանա, այնքան Արցախի ճանաչման հարցը շուտ կլուծվի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովի՝ Արցախում հաստատվելու շուրջ տարածված կարծիքներին, պատգամավորն ասաց. «Եթե նրա հետ կապված կասկածելի երևույթներ կան, դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Սակայն, եթե կարողնանք նրա ներկայությունը մեր շահերի օգտնին օգտագործել և ցույց տալ, որ Արցախն այնպիսի ազատ երկիր է, որտեղ կարող են նաև ստերլիգովներն ապրել, լավ կլինի»:
Պատգամավորը Ստերլիգովի՝ Արցախ տեղափոխվելը համեմատեց Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի հետ: «Սկզբում Հայաստանի հանրության կեսը քննադատում էր Քարդաշյանին, ասում էին ինչպե՞ս կարելի է թույլատրել նրա այցը, սակայն պետք է գիտակցել, որ Քարդաշյանն իր այցով ավելի շատ ճանաչում բերեց մեր երկրին, քան սպասելի էր, այսինքն պետք է կարողանանք նման մարդկանց ճիշտ օգտագործել»: