|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հարավային Ուելսում թութակը հրդեհի ժամանակ փրկել է տիրոջը, բայց ինքը` զոհվել:
17-ամյա պատանին մենակ է եղել տանը, վառել է բուրավետ ձող, ապա գնացել լողանալու: Ձողիկից հրդեհ է բռնկվել: Կորելա տեսակի թութակը` Կուկի անունով, զգալով վտանգը, թռել է դեպի լոգասենյակ եւ իր աղաղակներով գրավել տիրոջ ուշադրությունը: Տղան փորձել է ինքնուրույն մարել հրդեհը, սակայն, տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում է, լքել է տունը: Ցավոք, թութակը չի հասցրել դուրս թռչել տնից. տեղեկացնում է Daily Mail-ը: