Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին
Հարգելի ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ,
«SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:
Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սևանա լճի փրկության համար:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» և հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սևանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում:
Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաև այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլն: Հաշվի առնելով, որ Սևանա լճի խնդիրները բազմազան են և պահանջում են և մասնագիտական, և քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը և չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կենտրոնացել է հետևյալ խնդիրների վրա.
Այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է համապատասխան գործողություններ:
Նշելով այս խնդիրների լուծման կարևորությունը`«SOS Սևան» նախաձեռնությունն առանձնացնում է առաջնային լուծում պահանջող խնդիր` Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում: Բարձրացմանը խանգարում են հետևյալ կարևոր հանգամանքները.
Անհրաժեշտ է.
Մինչև ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ:
Մյուս գլխավոր խնդիրը Սևանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու և կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է.
Որպես ֆինանսական աղբյուր` Սևանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 և 2018 թթ. Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները:
Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սևանա լճի ափամերձ տարածքների և լիճ թափվող գետերի, Սևանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության և պետական այլ կառույցների մասնակցությամբ և ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները:
«SOS Սևան» նախաձեռնություն
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան, Վիկտորյա Բուռնազյան, Ռոզա Ջուլհակյան, Կրիստինա Տեր-Մաթևոսյան
«Հանուն կայուն մարդկային զագացման ասոցիացիա» ՀԿ, Կարինե Դանիելյան
էկոլոգիական հասարակական դաշինք, Սիլվա Ադամյան
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ, Ամալյա Համբարձումյան, Արամ Գաբրիելյան, Մարզպետունի Քամալյան
«Կանաչ Հայաստան» ՀԿ, Հայկ Գրիգորյան, Թեհմինե Ենոքյան
«ԻԿՈՄՈՍ-Հայաստան» ՀԿ, Գագիկ Սուխուդյան
«Բլեջան» ՀԿ, Լիանա Ասոյան
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Անահիտ Գևորգյան
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Սաթիկ Բադեյան
«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան
ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և Կենդանաբանության Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ ԵՊՀ Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյան
Էդվարդ Արզումանյան, էներգետիկ փորձագետ
«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, Սամվել Պիպոյան
«Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի փորձագետ Դշխուհի Սահակյան
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Հայաստան Ստեփանյան
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Ելենա Մանվելյան, Քնարիկ Գրիգորյան
«Դալմա-Սոնա» հիմնադրամ, Ռուզաննա Ղազարյան
«Բոսոֆիա» ՀԿ, Գևորգ Պետրոսյան
«Հասարակական պաշտպանների միություն», Արամ Գրիգորյան
Լիլիթ Հովհանիսյան
«Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ, Տատիանա Դանիելյան
Սիրինե Կոսյան
Տիգրան Սեկոյան, էներգետիկ Փորձագետ
«Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ, Լիանա Մարգարյան