ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումն ինձ համար պարտավորեցնող է՝ հետագա ծրագրերում ևս հաջողություններ գրանցելու համար:
ԱՀ նախագահի հետ
հանդիպումից հետո այս մասին «
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարի արծաթե մեդալակիր Դավիթ Գրիգորյանը:
Խոսելով մրցաշարի մասին՝ նա տեղեկացրել է, որ հունիսի 22-24-ը Մինսկում կայացած Եվրոպական խաղերի սամբոյի վարկանշային մրցումներին մասնակցում էին աշխարհի լավագույն մարզիկները: Նրա մարզիչը Էռնեստ Միրզոյանն է:
Դ. Գրիգորյանը նշել է, որ ինքն առաջիկայում պատրաստվում է մասնակցելու Հայաստանում և Վրաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարերի: Այնուհետև ինքը մասնակցելու է սամբոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, իսկ նոյեմբերին՝ սամբոյի աշխարհի առաջնությանը: