|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ»-ը գրում է․ «Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն:
Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, և դրանք կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: