կարևոր
670 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 16:30
Հասարակություն

Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են՝ մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Սրբազան

«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես անհայտության մեծ վիհ է բացել»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանը շարունակեց. «Մեր մաղթանքը, խնդրանքն ու աղոթքն է, որ Աստծո հրաշքով նրանք տուն վերադառնան։

Մեր զորակցությունն ենք  հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների՝ Ադրբեջանի իշխանությունների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության հետևանքով, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար։

Մեր եղբայրների՝ Բաքվի բանտերում գտնվելն ուղղակիորեն դատապարտություն է այն անտարբերության, քաղաքական շահերից դրդված այն կեցվածքի ու վերաբերմունքի, որ միջազգային հանրություն կոչվածը դրսևորում է այսօր մեր հայրենակիցների, եղբայրների նկատմամբ, ովքեր Բաքվի բանտեում են»։