Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Բացահայտ հանցանք է պետության ու ժողովրդի նկատմամբ՝ առանց խորհրդակցելու ԱԳՆ-ի, ՊՆ-ի կամ մյուս առանցքային գերատեսչությունների հետ՝ պատրաստել թշնամու հետ խայտառակ փաստաթուղթ։
Նույնկերպ ոչ ոք տեղյակ չէր, թե 2020թ․ նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրվելու, արդյունքը եղավ ազգային ողբերգությունը։
Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշվել Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Տիգրան Ավինյանի կամակորություններով։
Այսօրվանից հստակ փաստերով ու քարտեզներով ներկայացնելու եմ այն խնդիրները, որոնք կախված են մեր գլխին այս մարդկանց հանցավոր ու միապետական ձգտումների պատճառով»։