|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Նոյեմբերի 10-ի համարում «Ժողովուրդ»–ը գրել էր, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում կնշանակվի «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանը։ Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետը կայացրեց որոշումը։ Կարեն Կարապետյանի հրամանով Իշխան Կարապետյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի «հեռու» քրոջ փեսան է։ Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը նշեց. «Վարչապետը քույր չունի։ Իսկ ազգանունների համընկնումը չի նշանակում, որ նրանք բարեկամներ են»։ Հավելենք, որ Իշխան Կարապետյանը մինչև 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։