Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեկ տեղի ունեցան Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունները: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է համայնքի համար կարևոր ընտրություններին:
«Նախ և առաջ` պատրիարքի տեղապահի ընտրությունները անցկացնելը շատ կարևոր եմ համարում: Հոգևոր խորհուրդը նոր տեղապահ ընտրեց: Շնորհավորում եմ նոր տեղապահին, սակայն ընտրությունները սխալ են անցկացվել: Տեղապահի ընտրություններին բոլոր այն հայ հոգևորականները, որոնք ծնվել են Թուրքիայում կամ հոր կողմից Թուրքիայի քաղաքացի են, իրավունք ունեին մասնակցելու: Ընտրություններին երկու բարձրագույն հոգևորական է մասնակցել, և այդ իմաստով սխալ ընտրություններ են տեղի ունեցել: Նոր տեղապահը աշխարհի բոլոր այն հայ հոգևորականներին, որոնց ծնունդով Թուրքիայից են, կամ նրանց հայրը Թուրքիայից է, պետք է նամակով կոչ անի ու հրավիրի պատրիարքի ընտրություններին»,- Փայլանի խոսքերն է մեջբերում bianet.org կայքը:
Նշենք, որ պոլսահայ համայնքն արդեն մոտ 10 տարի մնացել է առանց պատրիարքի, Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո է սկսվել պատրիարքի ընտրությունների գործընթացը: Ըստ պատրիարքարանի կանոնադրության` պատրիարքի մահից հետո ընտրություններ կազմակերպելու և ղեկավարելու համար պետք է ընտրվի տեղապահ: Երեկ տեղի ունեցած ընտրություններին մասնակցել էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որն էլ 13 կողմ ձայնով ընտրվեց տեղապահ: